Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Վայելեք»

«Վայելեք»
06.07.2026 | 20:10


Մահացավ ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր Արտաշես Ալեքսանյանը։ Իմ իմանալով սիրտը կտոր, կտոր էր լինում Հայաստանում կատարվող իրադարձություններից։ Այլ կերպ չէր կարող լինել։ Նժդեհի կերպարը մարմնավորողը չէր կարող անմասն մնալ Նժդեհից։ Էդ դանակը իմ սրտին էլ է հասել։ Նեռը առաջին հերթին տանում է իր թշնամիներին և հատկապես նիկոլի երդվյալ ընդդիմությանը։ Հերթս կամաց, կամաց առաջ ա ընկնում...

Լավագույն տղերքը հեռանում են...

Մի պատմվածք ունեմ.

Ամուսնուն կորցրած Սիրան անունով հարսը անխնա իրեն տալիս է արտաամուսնական կյանքի` հաշիվ չտալով ոչ իր ընռանիքի անդամներին և ոչ էլ շրջապատի արգահատելի վերաբերմունքին։ Բանը հասնում է էնտեղ, որ մանկահասակ երեխաներին թողնելով երկու աչքից կույր կեսուրի խնամքին` նոր ամուսնական առագաստ է կազմում պատահած սիրեկանի հետ։

Կեսուրն անտրտունջ տանում էր իր վիշտը` թխսկան ծեր հավի պես իր շուրջը հավաքած, սովալլուկ, անլվա ու անխնամ երեխաներին։

Ընդամենը մի բան էր ասում։ Ողջ օրը լուռ, անշարժ նստում էր թախտին ու ձեռնափայտի բռնակը թակելով թախտի կողափայտին` հառաչում.

- Վայելես դու Սիրա՜ն, վայելես...

Թշվառ ու անտեր որբուկ է մնացյալ Հայաստանս.

- Վայելես դու՛, նիկո՜լ, վայելես...

06.07.2026թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 4241

Մեկնաբանություններ